ԵՄ-ն Աֆղանստանին 200 մլն եվրո կհատկացնի
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը Աֆղանստանին ֆինանսական օգնություն ցույց տալու որոշում է ընդունել: Համաձայնագիրը ստորագրվել է հոկտեմբերի 4-ին Բրյուսելում՝ Աֆղանստանի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի բացմանը: Այս մասին հայտնում է DW-ն:
Հատկացվող գումարը Աֆղանստանի պետական բյուջեին աջակցելու համար է: Գումարը հատկացնելու պայմանն է Աֆղանստանի կառավարության տեսանելի ջանքերի մեծացումը բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
Դրա հետ մեկտեղ Գերմանիայի կառավարությունը Աֆղանստանին ցուցաբերվող օգնության ծավալը 2020 թվականին պետք է հասցնի մինչեւ 1,7 մլրդ եվրոյի: Բրյուսելում հանդիպումից առաջ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ն:
Աֆղանստանի հարցով կոնֆերանսը կտեւի մինչեւ հոկտեմբերի 5-ը: Նրա պատվիրակները հուսով են, որ Քաբուլին ֆինանսական աջակցություն ցույց տալուն մասնակցելու համաձայնություն կտան ավելի քան 70 երկրներ: Ակնկալվում է, որ Աֆղանստանին օգնելու պատրաստակամություն ստանձնող պետությունների թիվը նախորդ կոնֆերանսի ավարտից հետո գրանցված թվից պակաս չի լինի:



