Ուրուգվայի պետական համալսարանում հայագիտական ամբիոն կբացվի
SOCIETYՈւրուգվայի պետական համալսարանում հայագիտական ամբիոն կբացվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵՊՀ պաշտոնական կայքը, Մայր բուհն ու Ուրուգվայի համալսարանը համագործակցության պայմանագիր են կնքել:
Ուրուգվայի համալսարանի ռեկտոր, հայազգի պրոֆեսոր Ռոբերտո Մարկարյանի խոսքով` վերջերս հայ-ուրուգվայական հարաբերությունները բավականին ակտիվացել են, ինչը շատ ողջունելի է: «Շատ տպավորված եմ Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդներից և ցանկանում եմ դրանք կիրառել նաև Ուրուգվայում»,-հավելեց նա:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ Ռոբերտո Մարկարյանին հակիրճ ներկայացրել է ԵՊՀ հիմնադրման պատմությունը, անդրադարձել գիտակրթական գործունեությանը, միջազգային համագործակցությանը, ինչպես նաև զարգացման հեռանկարներին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



