Փրկարար հրահանգիչը Երևանում կանխել է 29-ամյա զինծառայողի ինքնասպանության փորձը, ով փորձում էր Կիևյան կամրջից ցած նետվել
SOCIETYShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Գիշերը ժամը 02։30-ի սահմաններում մի երիտասարդ տղա Կիևյան կամրջից փորձել է ինքնասպանություն գործել ցած նետվելու միջոցով։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և նույն կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ Մ. Գևորգյանը։
Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի և Արաբկիրի բաժինների օպերատիվ խմբերն ու 1-03 շտապօգնության բրիգադը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՃԿ ԱԿ օպերխումբը հրահանգիչի հետ կարողացել են կանխել 29-ամյա Վ.Հարությունյանի ինքնասպանության փորձը։



