Մալայզիայում զինվորականների փոխադրող ուղղաթիռն ընկել Է դպրոցի կտուրի վրա
INTERNATIONAL NEWSՄալայզիայում Sikorsky S-6 ուղղաթիռը, որում գտնվում Էր 14 զինվորական, հոկտեմբերի 4-ին ընկել Է երկրի արեւելքի Տավաու քաղաքի դպրոցներից մեկի կտուրի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
Օդանավում գտնվողներից միայն օդաչուն Է աննշան վնասվածքներ ստացել, մինչդեռ վիրավորվել են յոթ աշակերտներ ու եւս մեկ տղամարդ, որոնց հիվանդանոց են հասցրել անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար, ասել Է Տավաուի ոստիկանապետի օգնական Ֆադիլ Մարկուսը:
Նշվում Է, որ ուղղաթիռը ներքին չվերթ Էր կատարում Սաբահ նահանգում, երբ օդաչուն կորցրել Է մեքենայի կառավարումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



