Մոսկվան հորդորել Է ԱՄՆ-ին՝ սթափ գնահատել Սիրիայի շուրջ երկխոսությունը դադարեցնելու որոշումը
INTERNATIONAL NEWSՄոսկվան հորդորում Է ԱՄՆ-ին՝ սթափ գնահատել Սիրիայում հրադադարի շուրջ երկխոսությունը դադարեցնելու որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում:
«Խիստ ցավում ենք Սիրիայի Արաբական Հանրապետությունում խաղաղության վերականգնման շուրջ ռուս-ամերիկյան երխոսությունը դադարեցնելու վերաբերյալ Վաշինգտնում ընդունված որոշման համար,- ասված Է մեկնաբանության մեջ:- Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքը միակողմանիորեն դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարությունը, չի կարող խորը հիասթափություն չառաջացնել»:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունները թույլ են տալիս ենթադրել, որ Վաշինգտոնը մտադիր չԷ ամբողջովին վերացնել «Ան Նուսրայի ճակատ» ծայրահեղական կազմակերպությունը: Լավրովի խոսքով՝ իր մոտ այն տպավորությունն Է ստեղծվել, որ Վաշինգտոնը ցանկանում Է «համենայն դեպս» պահպանել այդ խմբավորումը: Նախարարը պնդում Է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ոչ մի անգամ հարված չի հասցրել «Ան Նուսրայի ճակատի» դիրքերին:
Այդուհանդերձ Լավրովը հույս Է հայտնել, որ կհաջողվի պարզության հասնել սիրիական ընդդիմության նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշման հարցում: «Սիրիայի հարցում ամերիկացի գործընկերների հայտարարություններն ու գործողությունները բնութագրվում են հայտնի հակասականությամբ,-նշել Է նա:-Ցանկալի կլիներ վերջ դնել ամեն տեսակ երկիմաստություններին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



