Կոլումբիայի նախագահը հայտարարել Է FARC-ի հետ երկխոսության նոր փուլի մասին
INTERNATIONAL NEWSԿոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել Է Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր (FARC) ապստամբական խմբավորման հետ երկխոսության նոր փուլ սկսելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:
«Ես խնդրել եմ Ումբերտո դե լա Կալեին, որի թեկնածությունը ես հաստատում եմ որպես բանակցությունների միջնորդի, ձեռնամուխ լինել բոլոր անհրաժեշտ հարցերի քննարկմանը՝ համաձայնության հասնելու եւ բոլոր կոլումբիացների երազանքը կատարելու համար, որպեսզի վերջ դրվի FARC-ի հետ պատերազմին»,- ասել Է Սանտոսը:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ FARC-ի հետ կառավարության հաշտության համաձայնագրի հակառակորդները նվազագույն առավելությամբ հաղթանակ են տարել հոկտեմբերի 2-ին երկրում անցկացված հանրաքվեում: Համաձայնագրի հակառակորդները հավաքել են 50,22 տոկոս: Երկրի նախագահ Խուան Մանուեսլ Սանտոսն ընդունել Է հանրաքվեում կրած պարտությունը: Նա ընդգծել Է, որ կոլումբիական բանակի եւ FARC-ի միջեւ ավելի վաղ հայտարարված հրադադարի ռեժիմը ուժի մեջ Է մնում: Նախագահի խոսքով՝ քվեարկությունը չի ազդի Կուլումբիայի կայունության վրա:
FARC-ի ղեկավար Ռոդրիգո Լոնդոնիո Էչեվերին հայտարարել Է, որ ձգտում Է խաղաղության՝ չնայած հաշտության համաձայնագրի շուրջ հանրաքվեի արդյունքներին: «FARC-ը հավաստում Է ապագան կառուցելու համար որպես զենք միայն խոսքերն օգտագործելու իր հանձնառությունը»,- ասել Է կազմակերպության ղեկավարը, որը գտնվում Է Կուբայի մայրաքաղաքում:
Հունիսի 23-ին Կոլումբիայի իշխանությունները եւ FARC-ը Հավանայում երկկողմ համաձայնագիր են ստորագրել հրադադարի եւ ռազմական գործողություններին վերջ դնելու մասին: Փաստաթուղթը նախատեսում Է ապստամբների զինաթափում, անվտանգության երաշխիքներ եւ պայքար հանցավոր կազսմակերպությունների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



