Ինչպես պատրաստել շաուրմա տնային պայմաններում
LIFEEntertrain.1in.am-ը գրում է.
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
- հայկական լավաշ
- միս (ըստ ցանկության)
- երիտասարդ կաղամբ
- կարմիր սոխ
- վարունգ
- լոլիկ
- պղպեղ
- մաղադանոս
- թթվասեր
- սխտոր
- գինու քացախ
- աղ, շաքարավազ, պղպեղ
- բուսական յուղ
Պատրաստման եղանակը`
Սկզբից պատրաստում ենք սոուսը: Դրա համար թթվասերին ավելացնում ենք կտրատած մաղադանոսը, մանրացրած սխտորը, աղը և լավ խառնում:
Այնուհետև գինու քացախին, աղին և շաքարավազին ավելացնում ենք մանր կտրատած սոխը:
Կտրատում ենք բանջարեղենը:
Անհրաժեշտ չափսով կտրատում ենք լավաշն ու քսում սոուսը, ապա դնում բանջարեղենը:
Միսը մանր կտրատում ենք և արագ-արագ տապակում բուսական յուղի մեջ այնպես, որ միսը չկորցնի իր հյութեղությունը:
Միսն ավելացնում ենք լավաշին և լավ փաթաթելով երկու կողմից մի-փոքր տապակում:
Բարի ախորժակ:



