«Ժողովուրդ». Լոռու մարզպետը պաշտոնանկ է արվելու եւ նոր պաշտոնի նշանակվելու
POLITICS«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն հայտնել էինք, որ նոր կառավարության ձեւավորումից հետո ենթադրվում է, որ մարզպետների շրջանում եւս կադրային փոփոխություններ տեղի կունենան: Սակայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության պատճառով այն մի փոքր հետաձգվել էր:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու եւ նշանակվելու է ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ՝ Արամ Հարությունյանի փոխարեն: Լոռու մարզպետի պաշտոնում կնշանակվի ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը:
Ի դեպ, ենթադրվում է, որ առաջիկայում կփոխվեն նաեւ Արարատի եւ Սյունիքի մարզպետները: Մասնավորապես, ըստ լուրերի, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն առաջիկայում նշանակվելու է Արարատի մարզպետ: 2014-ին Գրիգորյանը բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելուց առաջ դարձյալ այդ պաշտոնն էր զբաղեցնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



