Նյու Յորքի դատախազը Թրամփի հիմնադրամին պարտավորեցրել է դադարեցնել հանգանակությունները
INTERNATIONAL NEWSՆյու Յորքի գլխավոր դատախազը Թրամփի հիմնադրամին պարտավորեցրել է դադարեցնել հանգանակությունները Նյու Յորքի նահանգում, քանի որ այն հարկ եղած կարգով չի գրանցված: Այս մասին գրում է Politico-ն:
Հիմնադրամը քաղաքական մեծ գլխացավանք է դարձել ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի համար այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա 250 հազար դոլար է նվիրաբերել Ֆլորիդայում քաղաքական մի խմբի, բացի այդ, միջոցներ են ծախսվել տարօրինակ իրերի համար, օրինակ՝ Թրամփի դիմանկարների:
Դատախազի ծանուցման մեջ նշված է, որ հիմնադրամը 15 օր ժամանակ ունի՝ նահանգի օրենքներին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



