Գերմանացի պատգամավորները կայցելեն Ինջիրլիքի ռազմաբազա
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամներից բաղկացած պատվիրակությունը հոկտեմբերի 5-ին կայցելի Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազա, որտեղ ուսումնասիրություններ կանցկացնեն:Վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Գերմանիայի դեսպանությունը:
Բունդեսթագի վեց պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը նախ հանդիպումներ կունենա Թուրքիայի ազգային պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների աշխատակիցների հետ: Ակնկալվում են նաև հանդիպումներ թուրք և ամերիկացի զինվորականների հետ:
Բունդեսթագում հուլիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո լարված թուրք-գերմանական հարաբերությունների համատեքստում պաշտոնական Անկարան արգելել էր գերմանացի պատգամավորների այցն Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքիայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հորդորել էին Գերմանիայի կառավարությանը և անձամբ կանցլեր Անգելա Մեկելին պաշտոնապես հայտարարել ցեղասպանության բանձևից հետ կանգնելու մասին:
Գերմանիայի կառավարության անդամները, սակայն, կտրականապես մերժել էին այս պահանջը:



