Անժելա Սարգսյանը պատմում է դստեր հետ նոր ֆիլմում նկարահանվելու և անձնական կյանքի նորությունների մասին (լուսանկարներ)
LIFELife.tert.am-ը գրում է.
Տեղի ունեցավ The Lake գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերակատարուհուն՝ Սառային, մարմնավորել է Անժելա Սարգսյանը: Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը Սևակ Մանգուշյանն է:
Ֆիլմը պատմում է Սառայի մասին, ով ստիպված է լինում թողնել բեմը հանուն ամուսնու և քաղաքից տեղափոխվել՝ հույս ունենալով, որ հետ է վերադառնալու։ Արդեն տասը տարի անց, երկու երեխաների մայր Սառան հասկանում է որ այլևս հետ չի վերադարձնի թողածը։ Սառան չի կարողանում համակերպվել իր կորցրած երազանքների, իր անվերադարձ տարիների հետ և երբ չի ստանում այն, ինչին սպասում էր, այն ինչ նախատեսել էր իր համար, այլևս տանել չի կարողանում նրանց, ում վրա վատնել է իր տարիները, և որոնցից այդպես էլ չի ստացել իր կատարած զոհաբերությանը արժանի գնահատական:
«Ֆիլմի առաջարկը ստացել եմ ռեժիսորի կողմից: Ռեժիսորը ներկայացավ, որ ֆիլմը իր ավարտական աշխատանքն է ու ցանկանում է, որ գլխավոր դերակատարուհին ես լինեմ: Սցենարին ծանոթանալուց հետո հասկացա, որ ցանկանում եմ փորձել աշխատել սկսնակ ռեժիսորի հետ»,- ասաց դերասանուհին:
Այն հարցին, թե մտավախություն չի առաջացրել դերասանուհու մոտ, այն փաստը, որ ռեժիսորը ուսանող է՝ Անժելան պատասխանեց,-«Միանշանակ մտավախություն կար, սակայն մեծ բավականություն եմ ստացել նկարահանումների ժամանակ: Իհարկե թերություններ կային, քանի որ ֆիլմը նկարահանել է ուսանող և մեծ գումարներ չի ծախսվել: Արվել է մաքսիմալ սեփական միջոցներով, բայց մեծ ասելիքով: Ուսանողի համար խաղալը շատ ավելի ռիսկային է: Այստեղ բացարձակ կապ չունի գումարը: Այստեղ բոլորս անվճար ենք աշխատել: Ռիսկի գործոնը շատ մեծ էր, քանի որ կարող է սխալ լույս դրվել ու քո խաղը կիսով չափ նույնիսկ չերևա»:
Շարունակությունը՝ այստեղ:



