19-ամյա աղջնակը՝ աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր
LIFEForbes ամսագիրը հրապարակել է առնվազն մեկ միլիարդ դոլար կարողություն ունեցող մարդկանց ցուցակը, որտեղ ընդգրկվել է նաեւ Նորվեգիայից Ալեքսանդրա Անդրեսենը։
Պարզվում է, որ 19-ամյա աղջիկը, որը սիրում է ձիավարել եւ մասնակցում է ձիասպորտի երիտասարդական մրցաշարերին, 1.2 միլիարդ դոլարի տեր է։ Ցուցակում հայտնվել է նաեւ նրա քույրը՝ 20-ամյա Կատարինան։ Աղջիկները միասին համարվում են աշխարհի ամենահարուստ մարդկանցից 1475-րդ-ը։

Աղջիկները նման հարստություն են կուտակել շնորհիվ իրենց հայրիկի, որը 2007-ին Նորվեգիայի ծխախոտ արտադրող ամենամեծ ընկերության՝ Ferd Holdings-ի իր բաժնետոմսերի 80 տոկոսը փոխանցել է դուստրերին։


Բայց Նորվեգիայում ծխախոտ արտադրող այս հոլդինգի համասեփականատեր համարվող երիտասարդ աղջիկը իր ժամանակի մեծ մասն անցկացնում է ձիավարելով, սակայն գիտակցում է, որ իր ուսերին դրված է մեծ պատասխանատվություն, եւ նա պետք է անի ամեն ինչ ընկերությունն ավելի զարգացնելու համար։



