Սիրիայի շուրջ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություններն առկախված են. Լավրով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս Է հայտնել, որ կհաջողվի պարզության հասնել սիրիական ընդդիմության նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նախարարը հայտարարել Է Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:
«Սիրիայի հարցում ամերիկացի գործընկերների հայտարարություններն ու գործողությունները բնութագրվում են հայտնի հակասականությամբ,-նշել Է նա:-Ցանկալի կլիներ վերջ դնել ամեն տեսակ երկիմաստություններին»: Լավրովի խոսքով՝ Սիրիայի շուրջ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի պայմանավորվածություններն «առկախված վիճակում են հայտնվել» Վաշինգտոնի ոչ հստակ դիրքորոշման պատճառով: «Հուսով եմ, որ այդ պարզությունը կմտցվի»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



