Լավագույն 10 սմարթֆոններն աշխարհում
LIFEBlognews.am-ը գրում է.
10. OnePlus 3

OnePlus 3-ը այն լավագույն սմարթֆոններից է, որոնք հենց հիմա հեշտությամբ կարող եք ձեռք բերել: Ի տարբերություն մյուս OnePlus հեռախոսների՝ սա գնելու համար հատուկ հրավերի կարիք չկա:
Հեռախոսի հետևի հատվածը մետաղական է, նոր և ունի ֆանտաստիկ գեղեցկություն: Այն անխափանության և արագության բարձր ցուցանիշ ունի՝ ներառյալ 6 GB RAM: Շատերին կարող է դուր չգալ, որ սմարթֆոնը չունի հիշողությունն ընդարձակելու հնարավորություն: Այն ունի 64 GB հիշողություն, որը բավարար է շատ օգտատերերի համար: Հեռախոսի տեսախցիկը համեմատվում է Galaxy S7-ի տեսախցիկի հետ, որը համարվում է լավագույնը:
Եթե չեք մտահոգվում ջրակայունության համար, որն ունի Galaxy S7-ը, և ցանկանում եք խնայել 250$, ապա OnePlus 3-ը նախատեսված է հատուկ Ձեզ համար:
Գինը՝ $400
9. Nexus 5X

Այս սմարթֆոնի իրական մրցակիցները Nexus 6P-ն և iPhone-ն են: Եթե iPhone չեք ցանկանում, այլ ուզում եք օգտվել Android-ի լավագույն հնարավորություններից, ապա Nexus 5X-ը Ձեզ չի հիասթափեցնի:
Գինը՝ $349
8. Nexus 6P

Սա Nexus 5X-ի փոքր-ինչ մեծ և կատարելագործված տարբերակն է: Այն պատրաստված է Huawei չինական սմարթֆոնների ընկերության կողմից: Ինչպես 5X-ը, սա նույնպես հնարավորություն է տալիս Google համակարգի յուրաքանչյուր փոփոխության կամ նորությունների մասին անհապաղ տեղեկանալ: Հավելեմ, որ մնացած սմարթֆոնները հիմնականում նորությունները ստանում են ամիսներ անց:
Գինը՝ $499
7. iPhone SE

iPhone SE-ն՝ իր 4-դյույմանոց էկրանով հանդերձ ամենափոքր ձևն ունեցող սմարթֆոնն է, որն այժմ կարող եք գտնել: Դուք ձեռք եք բերում լավագույն ծրագրերը, էկոհամակարգը, աջակցության եղանակները, որոնք ունի iPhone 6s-ը՝ ավելի մատչելի գնով:
Գինը՝ $399
6. iPhone 6S Plus

Այժմ, երբ iPhone 7S Plus-ն արդեն դուրս է եկել, iPhone 6S Plus-ի գինը նվազել է $100-ով:
Իհարկե, Դուք չեք կարող օգտվել այն բոլոր հնարավորություններից, որը կտար iPhone 7S Plus-ը, ինչպես ջրակայունությունը, տեսախցիկը, սակայն iPhone 6S Plus-ն էլ շատ բանով պակաս չէ: Այն ունի 3D Touch ծրագիր, որը գրանցում է, թե ինչ ուժգնությամբ եք սեղմում էկրանին:
Այն ունի նաև հրաշալի և արագ սենսոր: Կարողանում է 3 վայրկյանանոց հոլովակներ նկարել, երբ սեղմում եք shutter կոճակը:
Գինը՝ $649
5. iPhone 6S

iPhone 6S-ը նույնպես հրաշալի տարբերակ է: Այն 100$-ով ավելի մատչելի է, քանի iPhone 7-ը:
Գինը՝ $549
4. Samsung Galaxy S7 Edge

Galaxy S7 Edge-ն ունի 5,5 դյույմանոց էկրան և ավելի հզոր մարտկոց, քան սովորական Galaxy S7-ը: Մնացած հատկությունները գրեթե ամբողջապես նույնն են:
Գինը՝ $617
3. Samsung Galaxy S7

Galaxy S7-ն ունի լավագույն ֆոտոխցիկը, որը երբևէ տեսել ենք սմարթֆոնների վրա: Այն մրցակցությունից դուրս է մղում անգամ iPhone 6s Plus-ին: Ունի հզոր մարտկոց, MicroSD card, ընդլայնվող հիշողություն, ջրակայուն է:
Գինը՝ $554
2. iPhone 7

Առանց կասկածի կարելի է ասել, որ iPhone 7-ը լավագույն ծրագրերն ու հնարավորություններն է առաջարկում իր օգտատերերին: Եթե սմարթֆոնի հետ կապված որևէ խնդիր եք ունենում, անհապաղ կարող եք կապնվել Apple-ի մասնագետների հետ և արագ լուծում ստանալ: Այն ունի AirPod անլար ականջակալներ:
Գինը՝ $650
1. iPhone 7s Plus

iPhone 7s Plus-ը լավագույն սմարթֆոնն է, որը կարող եք գնել մեր օրերում:
Այն ունի հրաշալի ֆոտոխցիկ, որը մեծացնում է նկարը անհրաժեշտ չափով՝ առանց որակը գցելու:
Գինը՝ $769



