Սոնայի համերգի մանրամասներն ու անսպասելի սիրո խոստովանությունը
LIFEBlognews.am-ը գրում է.
Մոտ մեկ տարվա դադարից հետո երգչուհի Սոնան կրկին ելույթ ունեցավ երևանյան ակումբներից մեկում։ BlogNews-ը ներկայացնում է նրա համերգի հետաքրքիր պահերն ու մանրամասները։ Իսկ ամենանսպասելին այն էր, որ հաղորդավար Հրաչ Մուրադյանը խոստովանել է, որ ժամանակին սիրահարված է եղել Սոնային:)

«Շատ հագեցած ծրագրով ենք ներկայանում։ Ես էլ ինձ շատ ոգևորված եմ զգում, քանի որ «Հայաստանի ձայնի» երկու հաղթողները՝ Մաշա Մնջոյանն ու Ռաիսա Ավանեսյանը, կողքիս են։ Նրանց հետ զուգերգեր կկատարեմ,- ասաց Սոնան ու հավելեց, որ ծրագրում նորությունները շատ չեն,- ակումբում քիչ մարդիկ են հավաքվում, ամեն անգամ հուսով ենք, որ նոր մարդիկ կգան, կլսեն մեր ծրագիրը։ Այսօր տարբեր շրջանների երգեր եմ կատարելու։ Կլինեն նաև նոր երգեր։ Միևնույն է, Սոնան չի կրկնվում։)»։
Երգչուհին նշեց, որ միշտ կարոտում է հայ հանդիսատեսին և ուրախ է, որ ամեն անգամ հանդիպելու հնարավորություններ են լինում։ ««Imagine» բենդի հետ էլ բավականին համերգներ ենք տվել, համերգ առ համերգ իրար ավելի լավ ենք իրար հասկանում»,- նշեց երգչուհին։

Ռաիսա Ավանեսյանը հատուկ այս համերգի համար է եկել Հայաստան։ «Սոնան աշխարհի որ կետում էլ լինի, բոլոր գործերս կթողնեմ ու կգնամ իր համերգին։ Շատ ուրախ եմ, որ այսօր իր կողքին եմ։ Ամեն անգամ նոր բաներ եմ սովորում իրենից»,- ասաց Ռաիսան ու հավելեց, որ իրենց զուգերգն արդեն պատրաստ է, սակայն ցանկանում են տեսահոլովակով ներկայացնել։
Մաշա Մնջոյանն ու Սոնան կատարեցին իրենց նոր զուգերգը՝ «Run avay»-ը։ Մաշան ևս նշեց, որ շատ է սիրում Սոնային ու շատ բան է սովորում իրենից։ «Կապ չունի՝ երբ է լինում համերգը և Հայաստանի որ քաղաքում, կարծես կանոն լինի, որ ես ու Ռաիսան միշտ ներկա ենք։ Մեր ներկայությունը ուրախացնում է Սոնային, մենք էլ ուրախ ենք որ կարողանում ենք իր համերգի մի մաս կազմել»,- նշեց երգչուհին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



