Վախճանվել է նշանավոր ջութակահար եւ դիրիժոր սըր Նեւիլ Մարրիները
SOCIETY92 տարեկան հասակում վախճանվել Է բրիտանացի նշանավոր ջութակահար եւ դիրիժոր սըր Նեւիլ Մարրիները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սըր Նեւիլն աշխարհի առաջատար կամերային նվագախմբերից մեկի՝ «Սուրբ Մարտինի ակադեմիայի» հիմնադիրն Էր:
Նվագախումբն իր անվանումն ստացել Է ի պատիվ Լոնդոնի կենտրոնական մասում գտնվող եկեղեցու, որի ավագ քահանան երաժիշտներին թույլատրել Է անվճար փորձեր անել տաճարում: Այստեղ Էլ կայացել Է նվագախմբի առաջին պաշտոնական համերգը:
Հենց այս նվագախմբի հետ Է գրվել հռչակավոր դարձած եւ «Օսկար»-ի արժանացած Միլոշ Ֆորմանի «Ամադեուս» ֆիլմի երաժշտությունը: Այդ ձայնագրությունը դարձել Է աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող դասական երաժշտական ստեղծագործություններից մեկը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



