Վանաձորում առավել շատ քվեներ է ստացել Հանրապետական կուսակցությունը
SOCIETYՎանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առավել շատ քվեներ է ստացել Հանրապետական կուսակցությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հանրապետական կուսակցությունը ստացել է 14 հազար 889 քվե: Առավել շատ հավաքած ձայների քանակով ՀՀԿ-ին հաջորդում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` ստանալով 10 հազար 899 ձայն, այնուհետև «Հայկական վերածնունդ» կուսակցությունը` 5 հազար 286 ձայնով: 2 հազար 872 ձայն էլ ստացել է ԲՀԿ-ն:
Ընտրելու իրավունք է ունեցել 96 հազար 561 մարդ, քվեարկությանը մասնակցել է 41 հազար 278 քաղաքացի:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



