«Թալիբան»-ի զինյալները լայնածավալ հարձակում են սկսել Աֆղանստանի հյուսիսում
INTERNATIONAL NEWS«Թալիբան»-ի զինյալները Աֆղանստանի հյուսիսում լայնածավալ հարձակում են սկսել Քունդուզ քաղաքի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 3-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
Զինյալները կառավարական ուժերի դիրքերը գրոհել են չորս ուղղությամբ եւ քաղաք են մտել, հայտարարել Է ոստիկանական վարչության պետ Շիր Ալի Քամալը: «Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք նրանց դուրս մղելու համար»,-ասել Է նա:
Գործակալության թղթակցի հաղորդմամբ, քաղաքում հրաձգություն Է լսվում, երկնքում ուղղաթիռներ են պտտվում:
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 28-ին ահաբեկիչները նույնպես գրոհել Էին Քունդուզի վրա: Սակայն հոկտեմբերի 1-ին կառավարական ուժերին հաջողվել Էր քաղաքը վերադարձնել իրենց հսկողության ներքո:
Սկսած 2001 թվականից՝ «Թալիբան»-ը դիմակայում Է երկրի իշխանություններին, նրա հսկողության տակ են գտնվում Աֆղանստանի առանձին շրջաններ: Թալիբներն ակտիվացել են այն բանից հետո, երբ երկրի տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի զորակազմի մեծ մասը մինչեւ 2014 թվականի դեկտեմբերը հեռացավ Աֆղանստանից:



