Լիբիայում հոլանդացի ֆոտոլրագրող Է սպանվել
INTERNATIONAL NEWSԼիբիայի Սիրտ քաղաքում զոհվել Է հոլանդացի ֆոտոլրագրող Ջերոն Օռլեմանսը: Այդ մասին ասված Է Knack բելգիական թերթի կայքում, որտեղ աշխատում Է լրագրողը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լրագրողի զոհվելու ստույգ հանգամանքները դեռեւս հայտնի չեն, բայց ենթադրվում Է, որ նա սպանվել Է «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադականների կողմից:
Սիրտը Լիբիայի տապալված նախագահ Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքն Է, որն ԻՊ-ի առավել կարեւոր հենակետերից մեկն Է համարվում Իրաքի եւ Սիրիայի սահմաններից դուրս:
Նիդեռլանդների ԱԳ նախագահությունը դեռեւս չի մեկնաբանել լրագրողի զոհվելը: Լիբիայում Հոլանդիայի դեսպան Էրիկ Ստրատինգը «Թվիթեր»-ում գրել Է. «Հանգչիր խաղաղությամբ: Սիրտից, Լիբիայից եւ այլ վայրերից քո արած լուսանկարները կապրեն հավերժ»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



