Կանայք մուրաբա են պատրաստում, տղամարդիկ՝ տանիքների վնասները հաշվում. դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը գնդակոծվել են. Ն. Փաշինյան
SOCIETYԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ այցելել է հակառակորդի կողմից գնդակոծվող սահմանապահ գյուղեր, ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել:
«Այս պահին հասցրել ենք այցելել Բերքաբեր և Ներքին Ծաղկավան:
Նույնիսկ դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների:
Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, կոմպոտ ու մուրաբա պատրաստում, տղամարդիկ՝ տանիքների վնասներն էին հաշվում, ձմեռվա փայտի պատրաստություն տեսնում:
Գյուղամիջում եռում էր նարդին ու բլոտը:
Ներքին Ծաղկավանում սելաֆատարն էին ներկում, գյուղամիջում մարդիկ հավաքվել էին իրար բարևելու:
Ճամփեզրի բոլոր «վետերոկները» բաց են:
Գնում ենք Սարիգյուղ, Վազաշեն, Սևքար»:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



