Տալի հուշամրցաշար. Արոնյանի առաջին հաղթանակը
SPORTՏալի հուշամրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին: Հոլանդացի գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 33-րդ քայլում:
Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) հաղթել է Բորիս Գելֆանդին (Իսրայել), ռուսաստանցի Յան Նեպոմնիաշչին պարտության է մատնել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, Պետեր Սվիդլերն ուժեղ էր չինացի Չաո Լիից, իսկ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) պարտիայում գրանցվել է խաղաղ ելք:
Արոնյանը վաստակել է 3.5 միավոր և Կրամնիկի ու Անանդի հետ բաժանում է 3-ից 5-րդ տեղերը, Գիրին 4 միավորով նահանջել է երկրորդ տեղ, իսկ մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով գլխավորել է Յան Նեպոմնիաշչին:
Հոկտեմբերի 4-ին Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Շաքրիյար Մամեդյարովը:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



