Եթովպիայում հրմշտոցի հետևանքով 50 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԵթովպիայի մայրաքաղաքում 50 մարդ զոհվել է բողոքի ցույցի ժամանակ առաջացած հրմշտոցի պատճառով, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով տեղական ընդդիմության տվյալներին:
Press TV-ի տեղեկատվությամբ` պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ Դեբրե-Զեյտ քաղաքում: Այնտեղ կրոնական Irreecha տոնակատարությանը հավաքվել էին մի քանի հազար մարդ:
Ականատեսների վկայությամբ`հավաքվածները սկսել են բղավել հակակառավարական կարգախոսներ, երբ գործին միջամտել է ոստիկանությունը: Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ և սկսել են օդ կրակել: Դրա հետևանքով ամբախում առաջացել է խուճապ: Զոհերի քանակի մասին պաշտոնապես դեռևս չի հաղորդվել: Տեղի իշխանությունները հայտարարել են մի քանի զոհերի և վիրավորների մասին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



