«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չի կարողացել հաղթանակ տոնել
SPORTԱնգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չի կարողացել հաղթանակ տոնել «Սթոք Սիթիի» նկատմամբ:
Ժոզե Մոուրինյուի թիմը տիրում էր խաղային նախաձեռնությանը, սակայն ֆուտբոլիստները վրիպել են նպաստավոր դիրքերից: 89-րդ րոպեին Պոգբան կարող էր հաղթական գոլի հեղինակ դառնալ, սակայն ֆրանսիացու գլխով հարվածից հետո գնդակը ետ է մղվել դարպասաձողից:
Հանդիպմանը հայտավորված չէր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ապաքինվել է վնասվածքից:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 16 միավորով 6-րդ տեղում է:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սթոք Սիթի» - 1:1
Գոլերը՝ Մարսիալ 69 - Ջո Ալեն 82
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



