Մացերեւիչ. ԱՄՆ-ն պատրաստ է զորքեր տեղակայել Լեհաստանում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն պատրաստ է հնարավորինս արագ սկսել Լեհաստանի տարածքում զորքերի տեղակայման գործընթացը: Լեհաստանի ռադիոյի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է այցով ԱՄՆ-ում գտնվող Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է ե՛ւ ծանր բրիգադ, ե՛ւ զինվորների տեղակայել, որոնք կհամագործակցեն ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների զինվորականների հետ: Մացերեւիչը հիշեցրել է, որ Լեհաստանում ԱՄՆ-ի զորքերի տեղակայումը նախանշված է հաջորդ տարեսկզբին:
Նախարարը խոսել է նաեւ առավել լուրջ սպառնալիքների մասին, որոնց առջեւ կանգնած են Լեհաստանն ու ամբողջ աշխարհը. այդ սպառնալիքների թվում նա մատնանշել է հատկապես իսլամական ծայրահեղականությունը եւ ռուսական ագրեսիան:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



