Մահվան ելքով վթար Դվին-Դալար ավտոճանապարհին
SOCIETYՀոկտեմբերի 1-ին, ժամը 05:26-ին ԱԻ նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Դալար-Դվին միջհամայնքային ավտոճանապարհին՝ Դալար գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-21010» մակնիշի (վարորդ՝ Գ.Խ., ծնված 1987 թ.) եւ «ԳԱԶ-53» մակնիշի (վարորդ՝ Վ, Բ,) մեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21010» ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ.Խ.-ի դին եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



