Ժոզե Մոուրինյո. Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Սթոք Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 7-րդ տուրի տնային հանդիպման նախախաղային ասուլիսում նշել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո պատրաստ է խաղադաշտ դուրս գալուն:
«Լուրջ վնասվածք ունի միայն Ֆիլ Ջոնսը, որը մի քանի շաբաթ չի խաղա: Մխիթարյանն արդեն պատրաստվում է թիմի հետ, Լյուկ Շոուն վատառողջ է, բայց կապաքինվի մինչեւ խաղը»,-Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սթոք Սիթի» խաղը կկայանա հոկտեմբերի 2-ին եւկմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



