ԻՊ գրոհայինները փակել են Իրաքի Մոսուլ քաղաքում բոլոր ֆոտոստուդիաները
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները փակել են Իրաքի Մոսուլ քաղաքում բոլոր ֆոտոստուդիաները, հայտնում է As Sumaria-ն:
Նինվեի նահանգում հեռուստաընկերության աղբյուրը հայտնել է, որ ԻՊ ինքնահռչակ մայրաքաղաքում ֆոտոստուդիաների արգելքը սահմանվել է մինչեւ հետագա ծանուցումը: Որոշումը հիմնավորող ոչ մի պատճառ չի ներկայացվել:
Բացի այդ, հայտնի է նաեւ, որ խմբավորման պարագլուխները արգելել են գրոհայիններին լուսանկարներ անել՝ անկախ հանգամանքներից: Հեռուստաընկերության աղբյուրները հայտնում են, որ վերջին ժամանակներս ԻՊ-ը հակասական հրահանգներ է տալիս, որոնք պայմանավորված են ներքին անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ, որի կարիքը կա Իրաքի իշխանությունների կողմից Մոսուլի ազատագրման գործողությունը սկսելու ֆոնին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



