Երկար եմ սպասել այդ օրվան... Ռոբերտ Նիկողոսյան
PHOTO
«Այս ցուցահանդեսն ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ իմ առաջին անհատական ցուցահանդեսն է, որին, անկեղծ ասած, երկար եմ սպասել այդ օրվան»,-Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանը:
21-ամյա նկարչի անհատական ցուցահանդեսի բացումը տեղի է ունենալու վաղը` հոկտեմբերի 2-ին, Երիտասարդական մետրոյի կայարանում և տևելու է մինչև ամսի 8-ը: Երիտասարդ նկարիչը, ով հանրությանը ավելի շատ հայտնի է իր «Հայ մեծերը» շարքով, այս անգամ ներկայացնելու է 10 ոչ հայտնի մարդկանց դիմանկարներ:
Ցուցահանդեսը կրում է «Բազմա-Դիմագծեր» խորագիրը, որի ընտրությունը մեր զրուցակիցը մեկնաբանեց հետևյալ կերպ.
«Ցուցահանդեսում ներկայացվող և ոչ մի նկար մյուսին նման չէ, սակայն նկարներում հանդես եկող բոլոր հերոսները ոչ միայն նման են, այլ նաև «նույնն» են: Մարդիկ գուցե տարբերվում են արտաքին տվյալներով՝ մաշկի գույն, ազգային պատկանելություն, դիմագծեր, տարբեր սոցիալական ստատուս ունեցող ընտանիքներ և այլն, սակայն այն ընդհանրությունները, որոնք միավորում են նրանց, անհամեմատելի շատ են: Մարդիկ միանման են ըստ իրենց ֆիզիոլոգիական կազմությամբ, իրենց հուզական և հոգեբանական ֆոնով, իրենք միևնույնն են նաև իրենց ձգտումներում ու նաև սպասումներում: Ցանկացած մարդ ձգտում է կատարելության, անսահմանության կամ, այլ կերպ ասած, անմահության: Ամեն բան նույնն է, պարզապես տարբեր են այն հնարավորությունները, որոնք տրված են առաջինին, երկրորդին և այսպես շարունակ: Փաստորեն, յուրաքանչյուր մարդ իր նպատակ-առաքելության ճանապարհի ընթացքում բախվում է այնպիսի պատնեշների, ինչպիսիք են առաջավոր կարծիքները, պարտադրյալ սահմանափակումները, վախը, վատատեսությունը, բռնությունը, անտարբերությունը,սեփական մեծ և փոքր հանցանքները, չսպիացող վերքերն ու հիշողությունները, ցավը և այլն: Ահա այն նույն շրջափուլը,որի միջով անցնում է յուրաքանչյուրը կամ մեկը: Այսինքն՝ կարելի է պատմել մի մարդու պատմություն՝ ենթադրելով դրա տակ ողջ մարդկության ընթացքն ու վերջակետը: Մարդիկ տարբեր են, բայց միևնույն ժամանակ շատ նման են. նրանք բոլորն էլ ունեն սիրելու և սիրվելու, ներելու և ներվելու, հարգելու և փոխադարձ հարգանքի արժանանալու, ուրախանալու և ուրախացնելու կարիք»:
Շարունակությունը՝ այստեղ:




















































