Վրաստանում 67-ամյա հոլանդացի զբոսաշրջիկը սելֆի անելու ժամանակ ընկել է վարարած գետը
SOCIETYՎրաստանում 67-ամյա հոլանդացի զբոսաշրջիկը սելֆի անելու ժամանակ ընկել է վարարած գետը, գրում է interfax.ru-ն:
Աջարիայի տարածքում օրեր շարունակ չդադարող անձրևները գետերի վարարման պատճառ են դարձել՝ մի շարք խնդիրներ ստեղծելով թե՛ տեղի բնակիչների, թե՛ երկիր այցելած զբոսաշրջիկների համար:
Ինչպես հայտնում է Աջարիայի ղեկավարությունը՝ արհավիրքը հատկապես մեծ վնասներ է հասցրել Խելվաչաուրի, Քեդայի, Շուախևի շրջանների բնակչությանը:
«Անսպասելի կերպով արհավիրքի զոհ է դարձել նաև Նիդեռլանդներից ժամանած զբոսաշրջիկը, որն ընկել է Քեդայի շրջկենտրոնի ենթակայության տակ գտնվող Մախունցետի կամրջի մոտակայքում ափերից դուրս եկած գետը:
Եվ նրան արդեն մի քանի ժամ է՝ չի հաջողվում գտնել»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:
Հայտնի է, որ 67-ամյա հոլանդացին Վրաստանում էր գտնվում կնոջ հետ, և ըստ ականատեսների՝ գետն է ընկել, երբ փորձել է իր տեսախցիկով նկարահանել գետի վարարումը:



