Մեքսիկայում հրաբխի ժայթքման վտանգի պատճառով 300 մարդ է տարհանվել
INTERNATIONAL NEWSՄեքսիկայի իշխանությունները Կոլիմա հրաբխի մոտակա գյուղերից ավելի քան 300 մարդու են տարհանել, հայտնում է Informador-ը:
«Արդեն բացվել են ժամանակավոր կացության վայրեր մոտավորապես 300 տարհանված բնակիչների համար»,- ասել է Մեքսիկայի Քաղպաշտպանության վարչության պետ Մալկո Ուրսուա Կիրոսը:
Նրա խոսքով՝ նախօրեին հրաբխի ակտիվությունն ուժեղացել էր, ինչի հետեւանքով մեծաքանակ մագմա է դուրս հորդել:
Նշենք, որ հրաբուխը գտնվում է Կոլիմա եւ Հալիսկո նահանգների տարածքում: «Կրակե հրաբուխը» ակտիվ է 1576 թվականից: Այս ընթացքում նա 40 անգամ ժայթքել է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



