Ես կոնկրետ մրցույթի չէի մասնակցում. Լայանան` «Ամենակարող երգիչը» նախագծին իր մասնակցության մասին
LIFEAsekose.am-ը գրում է.
Արդեն մի քանի օր է` համացանցում ակտիվ կերպով քննարկվում է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող նոր նախագիծը` «Ամենակարող երգիչը», որի շրջանակում հարթակ է տրամադրվել 6/8 ժանրի կատարողների: Քննադատությունների կիզակետում հայտնվել է նաև երգչուհի Լայանան: Շատերը նրան մեղադրում են այն բանի համար, որ կայացած երգչուհի լինելով հանդերձ` նա համաձայնել է մասնակցել նման մրցույթի: Asekose.am-ի հետ զրույցի ըմթացքում Լայանան նշեց, որ ավելի ուշ կպարզաբանի իր մասնակցության պատճառը:
«Միայն մի բան կարող եմ ասել, որ ես կոնկրետ մրցույթի չէի մասնակցում: Ես իմ`ռեստորաններում երգող երգիչ ընկերների հետ մասնակցել եմ մի շոուի, որի շրջանակներում պետք է տարբեր ժանրերում երգեինք»,-իր խոսքը եզրափակեց երգչուհին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



