Հրապարակվել են Հալեպում զոհված հայերի լուսանկարները (ֆոտո)
SOCIETYNews.am-ը գրում է.
Սիրիայում հրատարակվող «Գանձասար» հայկական թերթը հրապարակել է Հալեպում զոհված հայերի ՝ Արման Հինտոյանը եւ Ծիլա Ճապաղջուրյանի լուսանկարները: Արման Հինտոյանը 12 տարեկան էր:
Ավելի վաղ NEWS.am –ը հայտնել էր, որ ահաբեկիչների կողմից Հալեպում Վիլլի հայաբնակ թաղամասի հրթիռակոծության հետեւանքով երեք հայ է զոհվել՝ Արման Հինտոյանը եւ Ծիլա Ճապաղջուրյանը, եւս մեկ զոհված կնոջ ինքնությունը դեռ չի պարզվել:
Թերթի տեղեկություններով վիրավորում է ստացել վեց հայ՝ Գառնիկ Կարապետյանը,Միրեյ Հինտոյանը, Ծովիկ Գապիքյանը, Փեթի Լախոյան-Հինտոյանը,Մովսես Հինտոյանը, Նազար Զարմինյանը:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից ահաբեկիչները գնդակոծում են Հալեպի Նոր Գյուղ ու Վիլլլի թաղամասերը:
Զոհվածների ու վիրավորվածների մասին տվյալները թարմացվում են:

1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



