Ցանցում հայտնվել Է Ճապոնիայի մերձակայքում խորտակվող բեռնանավի տեսագրությունը
INTERNATIONAL NEWSNHK հեռուստաընկերությունը տեսանյութ Է հրապարակել Ճապոնիայի ափերի մոտ բեռնանավի հետ տեղի ունեցած արտակարգ պատահարի վայրից, որը կծու ալկալի Է տեղափոխում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Տեսագրության մեջ երեւում Է, թե ինչպես Է նավն ավելի ու ավելի կողաշրջվում եւ աստիճանաբար ընկղմվում ջրի մեջ:
«Յովամարու» բեռնանավի հետ արտակարգ պատահարը տեղի Է ունեցել ճապոնական Յամագուտի նահանգի Տոկույամակուդամացու նավահանգստում: Նավի վրա գտնվում Է 400 տոննա նատրիումի հիդրօքսիդ, որը սպառնում Է տեղի ջրատարածքին:
Անձնակազմի չորս անդամները ներկայում անվտանգ վայրում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



