Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


Մեր օրերում սիրո պակաս ունենք. Էթերի Ոսկանյանը՝ «Մեղրամիս» հեռուստասերիալի մասին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրույցակիցն է դերասանուհի Էթերի Ոսկանյանը, ով վերջին տարիներին հայկական հեռուստասերիալների ամենշատ հանդիպող դերասանուհիներից է:

Նրան հեռուստադիտողը շուտով կտեսնի «Մեղրամիս» հեռուստասերիալում, որի մեկնարկը կտրվի առաջիկա օրերին:

«Հեռուստասերիալը սիրո մասին է: Այստեղ մի քանի սիրո պատմություններ են ցույց տրվելու, որոնցից մեկում ես եմ ներկայանալու. Սեր, դրանից բխող շատ գեղեցիկ տեսարաններ, միաժամանակ դավաճանություն, ստորություն, ցավ, մեկ բառով զգացմունքներ, որն ունենում է յուրաքանչյուր կին՝սկսած 15 տարեկանից. այս ամենը շատ դիպուկ է ներկայացված «Մեղրամիս»-ում, որի ականատեսը կլինի հեռուստադիտողը: Կարծում եմ՝ մեր օրերում սիրո պակաս ունենք, որի կարեւորությունը այս ֆիլմում կտեսնենք»,- խոսելով հեռուստասերիալից՝ նշեց դերասանուհին, ապա խոսեց իր մարմնավորած հերոսուհու մասին.

«Կերպարս շատ բարի, բայց նաեւ ուժեղ ու կամքի տեր է: Նա մեծացել է մանկատանը, սակայն այնտեղ հայտնվել է ծնողների մահվան պատճառով: Իսկ մեծանալով մանկատանը՝ հասկացել է, թե ինչքան սիրո պակաս ունեն այնտեղի երեխաներն ու որոշել է մնալ եւ որպես դաստիարակ աշխատել: Իսկ հետո սիրահարվում է իր կարծիքով շատ լավ տղայի, ով դավաճանում է իրեն, որից հետո էլ հերոսուհիս հիասթափվում է բոլոր տղամարդկանցից: Իմ կերպարը երկու սիրո գիծ է ունենալու այս սերիալում, ավելի ուշ նա հանդիպում է մեկ այլ տղայի ու կրկին սիրահարվում»,- նշեց Էթերին՝ հավելելով, որ իր խաղը զարգանալու է դերասաններ Սուրեն Առուստամյանի եւ Ռուբեն Մուրադյանի հետ:

«Ուրախ եմ, որ խաղընկերներիս հարցում բախտս բերել է. Սուրենի հետ աշխատել եմ «Անուրջներ» հեռուստասերիալում, նրա հետ շատ հարմարավետ եմ զգում ինձ, դե իսկ Ռուբենն ինձ համար հայտնություն է, ում հետ կրկին շատ հաճելի է խաղալ»:

Էթերի Ոսկանյանը վերջին ամիսներին նկարահանվել է նաեւ հայ-ամերիկյան արտադրության «Քավորը» հեռուստասերիալի համանուն ֆիլմում, որի պրեմիերան  օրերս կկայանա ամերիկյան կինոթատրոններում: Դերասանուհին մեզ հետ զրույցում նշեց, որ մեծ հաճույք է ստացել այդ ֆիլմում նկարահանվելիս.

«Նախ ինձ  համար ուղղակի պատիվ էր մեկ նկարահանման հրապարակում հայտնվել ու միասին խաղալ Լեւոն Շարաֆյանի, Ալլա Թումայնաի, Զոհրաբ Բեկ-Գասպարենցի, Արթուր Դարբինյանի հետ: Ուրախ եմ, որ ամիսներ առաջ ինձ հնարավորություն ընձեռվեց խաղալ այս ֆիլմում, որի տեխնիկական ու սցենարային որակի, ինչպես նաեւ անձնակազմի մասին անիմաստ է խոսել, այն շատ բարձր մակարդակի վրա էր գտնվում: Ինձ համար այս աշխատանքը մեծ փորձ էր որպես դերասանուհի»,- նկատեց նա:

Անդրադառնալով իր կերտած դերերին ու նկատելով, որ նա գրեթե միշտ նույնանման դերերով է հանդես գալիս, նշեց.

«Աշխարհում է ընդունված՝ ռեժիսորները դերասաններ ընտրելիս փորձում են դերերը համապատասխանեցնել նրանց արտաքինին, քանի որ արտաքինն ինքնին արդեն կերպար է կերտում: Շատ հազվադեպ է պատահում, երբ ռեժիսորը գնում է ռիսկի ու օրինակ բարի դեմքով դերասանին բացասական կերպարով ներկայացնում: Կարծում եմ՝ իմ պարագայում եւս այս գործոնն է աշխատում: Մյուս կողմից դերասանի համար շատ հաճելի է իրարից տարբերվող կերպարներ կերտել. ինձ հետաքրքիր է, թե հանդիսատեսն ինչպես ինձ կընդունի բացասական դերով»:

Իրական կյանքում Էթերին իր հերոսուհիների նման չէ, բայց ընդհանրություններ ունի.

«Բոլոր մարդկանց նման՝ իմ մեջ էլ կա եւ ուրախ, եւ տխուր, եւ խենթ, եւ լուրջ գծեր: Մարդու տեսակը փոխվում է նաեւ տարիքի հետ: Իհարկե, սխալ կլինի ասել, որ ես իրականում շատ նման եմ հերոսուհիներիս, սակայն մենք որոշ նմանություններ ունենք, չէ որ, կերպար կերտելիս՝ որոշ բաներ ինձնից եմ փոխանցում հերոսուհիներիս»,- ընդգծեց դերասանուհին:

Ի դեպ՝ մեր հարցին, թե նա երբեւէ զղջացե՞լ է, որ ընտրել է դերասանի մասնագիտությունը, պատասխանեց.

«Կարծում եմ՝ անկախ մասնագիտությունից, բոլորն էլ մի պահ մտածում են, որ ուրիշ մասնագիտության ընտրության դեպքում ավելի լավ կբացահայտեին իրենք իրենց: Իհարկե, մեզ մոտ էլ  նման մտորումներ լինում են հատկապես այն ժամանակ, երբ աշխատանքը քիչ է լինում, կամ բաժին հասած դերը սրտովդ չի լինում: Ինչեւէ նման անկումների կողքին շատ ավելի հաճախ լինում են պահեր, երբ հասկանում ես, որ ճիշտ ես ընտրություն կատարել ու դու այնտեղ ես, որտեղ պիտի լինեիր»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities