Մահմուդ Աբասը մտադիր է մասնակցելու Շիմոն Պերեսի հուղարկավորությանը
INTERNATIONAL NEWSՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մտադիր է մասնակցելու Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորությանը, փոխանցում է BBC-ն:
Շիմոն Պերեսը մահացել է սեպտեմբերի 27-ի գիշերը 93 տարեկանում՝ չապաքինվելով կաթվածից, որը տարել էր երկու շաբաթ առաջ:
Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: Սպասվում է, որ հուղարկավորությանը մասնակցելու համար Իսրայել կժամանեն մեծ թվով համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն արդեն ժամանել է Երուսաղեմ եւ մասնակցել է հրաժեշտի արարողությանը:
Հուղարկավորությանը կմասնակցեն նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



