Ֆրանսիայի ԱԳ նախարարը Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը խճճված է համարում
INTERNATIONAL NEWSՖրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը խճճված է համարում:
CNN-ին տված հարցազրույցում Էյրոն նշել է, որ չգիտի, թե իրենից ինչ է ներկայացնում Թրամփի քաղաքականությունը, քանի որ այն շատ խճճված է : «Լինելով Ֆրանսիայի արտգործնախարարը՝ ես մտադիր չեմ ամերիկացիներին ասել, թե ում օգտին քվեարկեն, բայց ԱՄՆ ապագա նախագահը կարևոր է ոչ միայն այդ երկրի, այլև ամբողջ աշխարհի համար»- ասել է Էյրոն: Ընդ որում Էյրոն խոսելով Թրամփի մրցակցի՝ Հիլարի Քլինթոնի մասին, նշել է , որ նա մեծ աշխատանք է կատարել:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նկատել է, որ ինքը չի մոռանա Թրամփի կտրուկ հայտարարությունները Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին ահաբեկչություններից հետո:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



