Դժբախտ դեպք Սյունիքում. Զենքից պատահմամբ կրակ է բացվել երիտասարդի վրա
SOCIETYՍյունիքի մարզում հունիսի 7-ին դժբախտ դեպք է եղել, որի հետեւանքով մահացել է Դավիթ-Բեկ գյուղի անասնաբույժի 27-ամյա որդին: NEWS.am-ի տեղեկություններով՝ երիտասարդը գնում էր որսի, ասում են՝ խորդուբորդ ճանապարհի պատճառով մեքենայում գտնվող զենքից կրակ է արձակվել երիտասարդի վրա, վնասվածք է ստացել որովայնի շրջանում:
Նա ամուսնացած չէ եւ չէր աշխատում: Հարազատները երիտասարդին հայտնաբերել են դեպքից ժամեր անց: Դավիթ Բեկի գյուղապետ Արտավազդ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց երիտասարդի մահվան մասին լուրը, իսկ թե ինչպես է եղել դեպքը, ինչ հանգամանքներում՝ չնշեց, հավելելով, թե ամեն մեկը մի բան է ասում, դեռ ոչինչ հստակ չէ:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



