Իսպանիայում առգրավվել է 16 մլն եվրոյի ապօրինի ծխախոտի խոշոր խմբաքանակ
INTERNATIONAL NEWSԻսպանիայի Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցներն առգրավել են ապօրինի շրջանառության 100 տոննա ծխախոտային արտադրանք, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թագավորության իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
Նրանց տեղեկություններով՝ գործողությունն իրականացվել է Վալենսիայում եւ Բադախոսում: Արդյունքում՝ հինգ խուզարկություն է կատարվել, ձերբակալվել է 22-ից մինչեւ 60 տարեկան 13 մարդ՝ Իսպանիայի հպատակներ եւ Լեհաստանի քաղաքացիներ:
Նշվում է, որ ապօրինի ծխախոտային արտադրանքի առգրավված խմբաքանակը Իսպանիայում երբեւէ բռնագրավված արտադրանքից խոշորագույնն է, որի արժեքը կարող է հասնել 16 մլն եվրոյի:
Իրավապահ մարմինների աշխատակիցները հանցագործների հետքի վրա են դուրս եկել համացանցում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



