Գլխուղեղի ցնցում՝ վիճաբանության ժամանակ
SOCIETYՕգոստոսի 28-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բուլղարական ավանի ճանապարհին վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկի մոտ հայտնաբերել էր 1975 թ. ծնված Սամվել Խ.-ին՝ գետին ընկած: Տուժողը «շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ նա ստացել է գլխուղեղի ցնցում, ինչի կապակցությամբ հայտարարել էր, որ վնասվածքը ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետեւանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վիճաբանության ժամանակ նրան վնասվածքը պատճառել է ծանոթը` 1981 թ. ծնված Կարեն Հ.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել:
Կատարվում է քննություն:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



