Սերժ Սարգսյանը ՀՀ վարչական դատարանի նոր դատավոր է նշանակել
POLITICSՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր Մհեր Պետրոսյանին ՀՀ վարչական դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 16-ի ԱԽ-20-Ե-22 եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Մհեր ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



