Եղիպատրուշ գյուղի անհետացած բնակչուհին գտնվել է
SOCIETYՈստիկանները գտել են սեպտեմբերի 28-ին Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի անհետացած բնակչուհի 21-ամյա Հրանուշ Եղիազարյանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը: Նրա խոսքով` աղջիկն այժմ Երեւանում է, ոստիկանության բաժանմունքում:
21-ամյա Հրանուշ Եղիազարյանն անհետացել էր սեպտեմբերի 28-ին: Գյուղում աղջկա անհետացման մի քանի վարկածներ էին պտտվում, որոնցից մեկի համաձայն` աղջկան առեւանգել էր արջը, որը, սակայն, հետագայում հերքվել էր: Գյուղապետն «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ աղջիկը տունը լքելուց առաջ իրենց տան պատուհանին երկտող էր թողել:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



