Կարեն Կարապետյանն Իգնատի Առաքելյանին հանձնարարեց ուսումնասիրել սննդի անվտանգության ապահովման ոլորտը
SOCIETYԿառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրեց է, որ վերջին օրերին սպառողների միության ներկայացուցիչների ու գործարարների հետ հանդիպումների ժամանակ շատ է խոսվել սննդի անվտանգության, պաշտպանության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին վարչապետ Կարապետյանը հանձնարարեց. «Հաշվի առնելով հնչեցված մտահոգությունները և դժգոհությունները՝ ուսումնասիրել այդ հարցը՝ շեշտը դնելով նաև այն հարցի վրա՝ լաբորատորիան պետք է լինի վարչության (Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության- թղթ.) կազմո՞ւմ, թե անկախ»: Միաժամանակ, կառավարության ղեկավարը հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



