Ինչ է տեղի ունենում օրգանիզմում ալկոհոլից հրաժարվելուց հետո
LIFEԲոլորն էլ գիտեն, որ ալկոհոլը վնասակար է առողջության համար: Սակայն շատերը չեն էլ մտածում դրա մասին, երբ ընթրիքի ժամանակ մեկ բաժակ գինի են ըմպում կամ էլ ընկերների հետ գարեջուր են խմում:
Այսօր մենք ձեզ կներկայացնենք, թե ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմներում, երբ մենք դադարում են որոշ ժամանակ գինի, գարեջուր կամ այլ ոգելից խմիչքներ օգտագործելը:
Մեկ շաբաթ անց
Եթե նախկինում քնի խնդիրներ ունեիք, հիմա արդեն երեխայի նման կքնեք:
Երկու շաբաթ անց
Եթե ավելորդ քաշ ունեիք, ուրեմն հիմա դուք ամեն շաբաթ կնիհարեք կես կիլոգրամով:
3-4 շաբաթ հետո
Եթե նախկինում դժվարանում էիք կենտրոնանալ, ապա հիմա ձեր արյան ճնշումը կիջնի և ուղեղի աշխատանքն ավելի արդյունավետ կլինի:
Մեկ ամիս անց
Եթե նախկինում ձեզ դուր չէր գալիս ձեր արտաքինը, ապա հիմա դուք ավելի թարմ մաշկ, առողջ վարսեր և գրավիչ տեսք կունենաք:
Երեք ամիս անց
Եթե նախկինում դուք հաճախակի էիք հոգնում, ալկոհոլից հրաժարվելուց հետո դուք ավելի թարմ կլինեք ողջ օրվա ընթացքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



