Թրամփը Google-ին մեղադրել Է Քլինթոնի հետ նախահամաձայնության մեջ
INTERNATIONAL NEWSՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Google որոնիչին մեղադրել Է իր մրցակցուհի Հիլարի Քլինթոնի վերաբերյալ վատ նորությունները մաղելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Google-ի հարցման համաձայն՝ մենք երկրում երկու կետով առաջ ենք: Եվ դա չնայած այն բանին, որ Google որոնողական համակարգը բաց չի թողել Հիլարի Քլինթոնի մասին վատ նորությունները: Ո՞նց Է ձեզ համար»,- հայտարարել Է նա՝ Վիսկոնսինում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ:
Խոսքն, ըստ երեւույթին, վերաբերում Է այն տեսությանը, որ Google-ում ինքնալրացման գործառույթն ավելի խրախուսական բառապաշար Է առաջարկում Է Հիլարի Քլինթոնի վերաբերյալ հարցումներ անելիս:
Ինտերնետ-ընկերության ներկայացուցիչները ժխտում են այդ մեղադրանքներն՝ ընդգծելով, որ չեն միջամտում որոնողական կայքի աշխատանքի ալգորիթմին:



