Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Երևանի քաղաքապետն այցելել է «Թումո»

SOCIETY

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախ ծանոթացել է կենտրոնի հարակից այգում 2006 թվականից առ այսօր իրականացված բարեկարգման աշխատանքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տարոն Մարգարյանին ներկայացնելով երկու փուլով կենտրոնի կողմից այգում իրականացված  վերականգնման և բարեկարգման աշխատանքները` «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանը նշել է, որ ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում անցկացվել է ոռոգման ստորգետնյա նոր համակարգ, տնկվել և մշակվում են բազմաթիվ բույսեր ու ծառեր, տեղադրվել է լուսավորության հատուկ համակարգ, կառուցվել են սպորտային տարածքներ՝  ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, ինչպես նաև մանկական խաղահրապարակ, ավտոկայանատեղի: Բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համաÖ € այգում տեղադրվել են նաև նստարաններ, զրուցատաղավարներ ու ցայտաղբյուրներ:

Իր գոհունակությունը հայտնելով հանգստի գոտում իրականացված աշխատանքներից` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունել է կենտրոնի մասնակցությունը բարեկարգման ծրագրերին ու նկատել, որ կենտրոնի այս նախաձեռնությունն իսկապես օրինակելի է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք ցանկություն կհայտնեն հանդես գալ նմանատիպ ծրագրերով:  

Դեռևս այս տարվա ապրիլին Երևանում ավտոբուսի պայթյունից տուժած Թումոյի ուսանողներ Էդգար Գասպարյանին և Ռոլանդ Խոջայանին հիվանդանոցում տեսակցության այցելած քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրանց խոստացել էր ապաքինումից հետո այցելել «Թումո» կենտրոն, որտեղ տղաների հետ միասին կծանոթանա կենտրոնի առօրյային: Եվ խոստման համաձայն, Երևանի քաղաքապետը տղաների հետ «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամ Բեկոր Փափազեանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթա ցել կրթական հաստատության գործունեությանն ու զրուցել  տարբեր խմբակների ուսանողների հետ:

Մասնավորապես, կայքերի ստեղծման խմբակի ուսանողների հետ զրույցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է աշխարհի խոշոր քաղաքների օրինակով Երևանում ևս ստեղծել ու կիրառել ավտոտրանսպորտային խցանումների մասին իրազեկող հավելված, ինչը մեծապես կհեշտացնի վարորդների աշխատանքն ու կխնայի ճանապարհի վրա ծախսվող ժամանակը:

«Աշխարհի խոշոր քաղաքներում կիրառվում են ծրագրային հավելվածներ, որոնց միջոցով վարորդները տեղեկանում են խցանումների մասին: Կուզեմ, որ Երևանում ևս նման ծրագիր ունենանք ու, որ այդ ծրագիրը հենց «Թումո»-ի մեր ուսանողները ստեղծեն: Ու համոզված եղեք, որ մենք էլ մեր հերթին կաջակցենք, որպեսզի այն կայանա և դառնա լիարժեք կիրառելի ծրագիր», - ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանին ներկայացնելով կենտրոնում իրականացվող ծրագրերը՝ Սեմ Սիմոնյանը նշել է, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իրականացնում է անվճար արտադպրոցական ծրագիր, որի շրջանակներում 12-18 տարեկան հազարավոր պատանիներ ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու և իրենց ապագա ուղին կերտելու հմտություններ: Նշվել է նաև, որ այս պահին Թումոն իր բոլոր 4 կենտրոններում ունի մոտ 10000 ակտիվ ուսանող, որից 7000–ը՝ Երևանում:

Առանձնակի կարևորելով կրթական կենտրոնի գործունեությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ սա իսկապես հրաշալի հնարավորություն է պատանիների համար ստանալու նեղ մասնագիտական լավ կրթություն: Ընդգծելով կենտրոնի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը` քաղաքապետը նաև պատրաստակամություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ում ապահովել կենտրոնի լավագույն ուսանողների գործնական պրակտիկայի կազմակերպումը, ինչը գոհունակությամբ է ընդունվել թե՛ ուսանողների և թե՛ կեն տրոնի տնօրինության կողմից:

Շնորհակալություն հայտնելով այցի համար` Սեմ Սիմոնյանն իր հերթին նշել է, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մայրաքաղաքում կյանքի կոչվող ծրագրերի հարցում մշտապես զգացել է քաղաքապետարանի աջակցությունն ու հետևողականությունը, ինչն իսկապես անչափ կարևոր է:

Հրաժեշտից առաջ կենտրոնի լուսանկարչական խմբակի ուսանողները լուսանկարել, ապա նաև լուսանկարվել են Երևանի քաղաքապետի հետ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League