ՕՊԵԿ անդամները պայմանավորվել են սառեցնել նավթի արդյունահանումը
INTERNATIONAL NEWSՕՊԵԿ անդամները Ալժիրում Էներգետիկ միջազգային ֆորումի շրջանակում պայմանավորվել են սառեցնել նավթի արդյունահանումը օրական 32.5 մլն բարելի մակարդակի վրա, հայտնում է Reuters–ը վկայակոչելով ՕՊԵԿ-ում իր երկու աղբյուրները:
Նավթարդյունահանման մակարդակի սահմանափակման մասին պաշտոնական համաձայնագիրը կկնքվի ՕՊԵԿ ներկայացուցիչների պաշտոնական հանդիպման ժամանակ նոյեմբերի 30-ին Վիեննայում: Հիմա նավթարդյունահանման գլոբալ մակարդակը օրական 33.24 մլն բարել է կազմում, հայտնում է DW–ը:
Էներգակիրների արդյունահանման մակարդակը յուրաքանչյուր երկրի համար առանձին համաձայնացնելուց ու համաձայնագիրը ստորագրելուց հետո ՕՊԵԿ-ը մտադիր է քննարկել համապատասխան միջոցառումները նավթարդյունահանող պետությունների հետ, որոնք կազմակերպության անդամ չեն, օրինակ Ռուսաստանի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



