Սահմանամերձ գյուղերի գնդակոծությունները կրկնակի են դարձել. Սեյրան Օհանյան
SOCIETYՎերջին երկու օրերին հակառակորդի կողմից Հայաստանի, հատկապես՝ Տավուշի մարզի գնդակոծությունները կրկնակի են դարձել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ Հայաստանի զինված ուժերն ամեն ինչ անում են՝ կանխելու այդ անմարդկային գործողությունները՝ բնակավայրերի գնդակոծումը:
«Մենք ամեն ինչ անում ենք՝ զսպելու հակառակորդին: Այս պահին Պաշտպանության նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ ճշտում է՝ ինչ նյութական կորուստներ ունենք»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ ավելացնելով, որ միջազգային կառույցները տեղեկացված են դեպքի վերաբերյալ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



