Թուրքիայում բռնաբարել են 9 ամսական սիրիացի երեխայի
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Այնթափ քաղաքում հովիվը բռնաբարել է 9 ամսական սիրիացի աղջնակին:Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնել է թուրքական Birgun թրթը:
Թերթը գրել է, որ Սիրիայում ներքին պատերազմից փախած եւ Այնթափի Իսլահիյե շրջանում բնակություն հաստատած ու օրավարձով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող ընտանիքի մայրը 9 ամսական երեխային թողել է վրանի տակ եւ մտել դաշտ` աշխատելու: Երբ վերադարձել է վրան, երեխային գտել է բռնաբարված:
Երեխան շտապ տեղափոխվել է Իսլահիյեի պետական հիվանդանոց, որտեղ բժիշկները հաստատել են նրա նկատմամբ սեռական բռնության փաստը: Ոստիկանության կողմից անցկացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է կասկածյալ հովիվ Ս.Դ-ն, որը խոստովանել է հանցանքը:
Թերթը հայտնել է, որ Այնթափի նահանգում սիրիացի տասնյակ երեխաների սեռական բռնության ենթարկվելու մասին բազմաթիվ լուրեր են շրջանառվել:
«Սիրիացի երեխաներին չպաշտպանող թուրքական պետությունը չխոչընդոտեց նաեւ սիրիացի 9 ամսական երեխայի բռնաբարությանը», -գրել է թերթը:Թուրքիան վերածվել է միջնադարի, եւ այդ իրողությունը, մասնավորապես, հաստատվում է Այնթափում տեղի ունեցող ամոթալի իրադարձություններով:
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը օգոստոսի 19-ին հրապարակած հոդվածում նշել է, որ Թուրքիայի Այնթափ քաղաքում մի խումբ տեղացիներ հարձակվել են հարավկորեացի զբոսաշրջիկների վրա` բացականչելով. «Անհավատներ, կորեք այստեղից»: Թերթն այդ մասին պատմող տեսանյութ էլ է տեղակայել:



