Թուրքիայում հեղաշրջումից հետո զանգվածային ձերբակալությունների հետ կապված դատարանների պակաս է զգացվում
INTERNATIONAL NEWSԹուրքիան կարող է դատարանի նոր շենքերի կառուցման կարիք ունենալ, որպեսզի հազարավոր նոր դատավարություններ իրականացնի, հայտնել է երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, հայտնում է BBC-ն:.
«Մենք դատարանների նոր շենքեր կկառուցենք, եթե անհրաժեշտ լինի», - ասել է արդարադատության նախարարը` ճշտելով, որ մեկ նոր դատարան արդեն կառուցվում է Անկարայի մերձակայքում` Սինկան քաղաքում: Միաժամանակ նա հավելել է, որ չի սպասում զանգվածային դատական գործընթացներ` «հազարավոր փաստաբաններով»:
Արդարադատության փոխնախարարի հայտարարությունը հնչել է ամբողջ երկրում նոր ձերբակալությունների ֆոնին, որոնց հետեւանքով հուլիսի 15-ի հեղաշրջյման փորձի կասկածով կալանքի առնվածների թիվը հասել է 32 հազարի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



