6/8-ը եղել է մեծ նախագծի մի փոքր հատվածը միայն. Հ1-ից արձագանքում են «Ամենակարող երգիչ»-ը քննադատողներին
LIFELife.panorama.am-ը գրում է.
Շուրջ մեկ շաբաթ է՝ ողջ համացանցը քննարկում է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվելիք «Ամենակարող երգիչ» նախագիծը: Հ1-ին անճաշակ երաժշտություն մատուցելու մեջ մեղադրում են ոչ միայն հեռուստադիտողները, այլև արվեստի վաստակավոր գործիչները: Հանրայինի հիմնադրամ 60-ամյակի առթիվ հեռուստաընկերություն կատարած այցի ժամանակ անգամ ՀՀ նախագահ է հորդորել Հ1-ի ղեկավարությանը նախագծեր պատրաստելիս հաշվի առնել հեռուստադիտողի սպասելիքներն ու կարծիքը:
Բարձրացված աղմուկի շուրջ Life.panorama.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ հեռուստաընկերությունից, որտեղից տեղեկացրեցին, թե «Ամենակարող երգիչ» նախագծի հիմնական նպատակը հեռուստադիտողներին նոր անուններ բացահայտելու հնարավորության ընձեռումն է:
«Հեռուստատեսային տվյալ հարթակում մրցում են ակումբային և ռեստորանային երգիչները, ովքեր, ըստ հաղորդման ձևաչափի, յուրաքանչյուր շաբաթ ներկայանալու և իրենց ուժերը փորձելու են տարբեր ժանրերում և թեմատիկ ուղղություններ ունեցող երգերի միջոցով:
Հաղորդման առաջին եթերի ընթացքում մասնակից երգիչներին հնարավորություն է տրվել երգել իրենց նախընտրած ստեղծագործությունները, իսկ երկրորդ թողարկման թեման ընտրվել է 6/8-ը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ստեղծագործությունները առավելագույնս մոտ են մասնակից երգիչ-կատարողներին: 6/8-ը եղել է մեծ նախագծի` վերոնշյալ ժամանցային հաղորդման, մի փոքր հատվածը միայն:
Հաջորդող շաբաթների ընթացքում մասնակիցները ներկայանալու են այլ ոճերում. հեռուստադիտողները նրանց տեսնելու է ժողովրդական ժանրում, գնահատելու նրանց կատարմամբ երևանյան երգերը, հայրենասիրական կատարումները, հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, միջազգային հիթերը, դուետները և այլն»,-նշված է հեռուստաընկերության պարզաբանման մեջ:
1
“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solution...
2
Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube Invest
3
Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia
4
Lusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation
5
AraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US



